25/09/2023 11:11
Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ ոստիկանների դեմ. փաստաբան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մայթերից բերման ենթարկվածների համար ուղղորդող հաղորդագրություն է տարածել։
«Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»,- հայտնել է Խուդոյանը։