25/09/2023 20:02
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից կոչ են ուղղում՝ գալ և օգնել պայթյունից ու հրդեհից տուժածներին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստեփանակերտում նոր աղետ է տեղի ունեցել։ Բենզինի ցիստեռնի պայթյունից առաջացած հրդեհից 100-ից ավելի զոհեր կան, բազմաթիվ վիրավորներ։
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներից Մարատ Հարությունյանը կոչ է արել քաղաքում գտնվող բժիշկներին ու բուժաշխատողներին՝ շտապ հասնել օգնության։
«Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»,- գրել է բժիշկը։