25/09/2023 09:27
Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է. պատգամավոր
Ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահեռ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»,- նշել է Աբրահամյանը։