25/09/2023 23:50
Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան․ Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում պայթյունից տուժած ծանր վիրավորներին Հայաստան տեղափոխել այս պահին չեն կարող։
«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար։ Ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։
Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործընկերների հետ և խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով»,-հաղորդում են Առողջապահության նախարարությունից։