«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

25/09/2023 16:08

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ


Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում, այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:
«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:04 Սահմանազատման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը. այսօր, վաղը, թե 2 տարի հետո որ փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել. Գևորգ Պապոյան Այսօր, 11:53 «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Գևորգ Պապոյան Այսօր, 11:51 Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան Այսօր, 11:44 Սոցիալական արդարությունը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով. Փաշինյան Այսօր, 11:40 Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց ՔՊ-ի օրակարգում չկա. Գևորգ Պապոյան Այսօր, 11:32 Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար Այսօր, 11:29 Միջազգային գործընկերներին ներկայացվել է զինված հակամարտություններում ՀՀ ՄԻՊ հաստատության փորձը Այսօր, 11:11 Երևանի տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է. Քաղաքապետարան Այսօր, 11:05 Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման 90-ամյա ֆակուլտետի կողքին (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 11:00 Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը. ՀՀ ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 10:54 Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Այսօր, 10:49 ԱՄՆ 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:42 ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Տիգրան Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից (Տեսանյութ) Այսօր, 10:40 Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը Այսօր, 10:34 Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:27 ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք Այսօր, 10:25 Ապարանում որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում Այսօր, 10:22 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օրն է այսօր Այսօր, 10:20 Կարևոր է հասկանալ, որ «հանուն» կամ «ընդդեմ» լինելը միմյանց բացառող հասկացություններ չեն, այլ ավելի շուտ՝ փոխլրացնող ջանքեր. Անանյան Այսօր, 10:15 Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն՝ արտաքին գործոնը. սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:13 «Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին Այսօր, 10:11 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ Այսօր, 10:03 Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:01 «Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին Այսօր, 09:59 «Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր Այսօր, 09:57 «Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը՝ արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք Այսօր, 09:52 «Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները Այսօր, 09:51 «Փաստ». «Մենք կայացած ընկերություն ենք և քաղաքական «տանիք» ունենալու կամ փնտրելու կարիք չունենք». «Սպայկայի» տնօրեն Այսօր, 09:49 «Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն Այսօր, 09:47 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել Այսօր, 09:45 «Փաստ». Անգերազանցելի ցինիզմը Այսօր, 09:42 «Ժողովուրդ». ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կրկին կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոյի ժամանակ հասցեական ելույթ են ունեցել պատգամավոր երկու տիկնայք Այսօր, 09:37 «Փաստ»․ Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպին 04/11/2024 22:38 Աչքերի տակ «պարկեր». Առաջացման պատճառները 04/11/2024 22:20 Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի 04/11/2024 22:03 Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում առաջատար դիրքերում են 04/11/2024 21:40 Կիմ Չեն Ընը բարևներ է փոխանցել Պուտինին և առաջարկել իր օգնությունը 04/11/2024 21:18 Եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ․ Կատարում ենք այդ պատասխանատվությունը 04/11/2024 20:52 Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է 04/11/2024 20:32 Իշխանությունները մեծ եռանդով շարունակում են կրթական համակարգի կուսակցականացումը․ Դպրոցի տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է կուրորեն կիսի ՔՊ-ական խմբակի հակապետական հայացքները․ Մելքոնյան 04/11/2024 20:16 «Չաղ Ռուստամին» կալանքի ընթացքում երկու անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց 04/11/2024 19:56 «Եթե այսօր չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, չի նշանակում, որ վաղը նա չի հեռացվելու»․ Հակոբ Հակոբյան 04/11/2024 19:38 Հերթական վթարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Լուսանկարներ) 04/11/2024 19:22 Սննդամթերքի վտանգավոր և անվտանգ E կոդերի ցանկ. Ո՞րն ընտրել 04/11/2024 19:06 Իսպանիայում դեռ չեն կարողանում ճշտել՝ քանի անհետ կորած կա տարերային աղետի հետևանքով 04/11/2024 18:52 Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվել են 04/11/2024 18:37 Սպանություն Մեղրաշենում 04/11/2024 18:19 «Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»․ Սունդուկյանի անվան թատրոն 04/11/2024 18:04 Աննա Հակոբյանի հետ ընթրել է նաև Ամուլսարի հանքի տնօրենը 04/11/2024 17:50 Մենք ներթիմային խնդիրներ ունենք․ Անդրանիկ Քոչարյան 04/11/2024 17:35 Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով մատուցված Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք 04/11/2024 17:21 Ռուսական կողմը հայտարարել է` Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան մոտ 30 000 զինծառայող է կորցրել 04/11/2024 17:05 Դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի հաղթողները 04/11/2024 16:50 Պատասխանատվության կոչեք ԱՄՆ ընկերություն հանդիսացող Google.maps-ին․ Պահանջագիր՝ Միացյալ Նահանգների դեսպանին 04/11/2024 16:36 Քաղաքացին հայ-իրանական սահմանից թմրամիջոցներ է վերցրել, փորձել իրացնել 04/11/2024 16:21 Երկաթուղու համար 2025-ին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է. Գնել Սանոսյան 04/11/2024 16:13 Արկածախնդիր տիկնոջ մանր խառնակչությունը. պատմաբանը՝ հայկական հուշարձանները «պատմական Վրաստանի» մաս ներկայացնող Սալոմե Զուրաբիշվիլիի գրառման մասին 04/11/2024 15:58 Վրաստանում կալանավորվել են քվեաթերթիկների լցոնման մեջ մեղադրվող եղբայրները 04/11/2024 15:43 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման «40+10» ծրագրում սպասվում են փոփոխություններ. կսկսեն ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել 04/11/2024 15:29 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետի հետ 04/11/2024 15:12 Դենիս Մացուևը Երևանում. ջազի և դասականի բացառիկ համերգներ նոյեմբերի 8-ին և 9-ին 04/11/2024 14:52 Անցնող շաբաթվա ընթացքում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ 04/11/2024 14:51 Հայաստանի և Մեծ Բրիտանիայի դատախազությունները քննարկում են հակակոռուպցիոն և կիբերհանցավորության դեմ համագործակցությունը 04/11/2024 14:44 Ավինյանը մանրամասնեց, թե երբ կսկսվեն «Աջափնյակ» մետրոյի կառուցման աշխատանքները 04/11/2024 14:36 Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել՝ չի ստացվի. Ավինյան 04/11/2024 14:33 Անհաբեր սպասում ենք համատեղ աշխատանքին. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին 04/11/2024 14:30 Ընդդիմությունը սպառվել է. Ալեն Սիմոնյան 04/11/2024 14:28 Նախատեսվում է 100 մլն դոլար վարկային միջոցներ վերցնել և մարզերում 10 զբոսաշրջային կլաստեր կառուցել. Էկոնոմիկայի նախարար 04/11/2024 14:21 Երևի տեսքով համապատասխան եմ, որ կոռուպցիոն վատ լուրերն ինձ հետ են կապում. Ավինյան (Տեսանյութ) 04/11/2024 14:11 Բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու տրանսպորտի համար վճարել. Քաղաքապետ 04/11/2024 14:05 Արգիշտի Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 04/11/2024 13:59 Տղե՛րք ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր. Մեսրոպ Մանուկյան 04/11/2024 13:51 Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակվի սահմանազատումը. Ալեն Սիմոնյան 04/11/2024 13:47 Սկսած ռաֆերից ու գազելներից, երբ ես թենիսի պարապմունքի էի գնում, էլի տալիս էի 100 դրամ. դրանից անցել է 30 տարի, փոփոխություններ են պետք. Ավինյան (Տեսանյութ) 04/11/2024 13:41 Անդրանիկ Քոչարյանի հրավիրած լսումներին Աննա Վարդապետյանին չէր կարելի նստեցնել վերևը. տպավորություն էր՝ դատավարություն է, ներքևն էլ ամբաստանյալներն են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 04/11/2024 13:31 ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի հանձնախմբի աջակցությունը․ Հայտարարություն 04/11/2024 13:25 ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց, նրանք կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ 04/11/2024 13:22 Նախկին քաղաքապետի գնած ավտոբուսների 30-40 տոկոսն այսօր անսարք է. Ավինյան (Տեսանյութ) 04/11/2024 13:09 Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Դատախազության արձագանքը 04/11/2024 13:00 Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից 04/11/2024 12:51 Ըստ իրավունքի՝ «Գոյ» թատրոնի բանալիները Սունդուկյան թատրոնի տիրապետության ներքո չպետք է լինեն. Փաստաբան (Տեսանյութ) 04/11/2024 12:39 Բացահայտվել է ընկերությունների տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 04/11/2024 12:38 Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 39 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել 04/11/2024 12:36 Շունը շարունակում է մնալ թմրամիջոցներ հայտնաբերելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը. ՊԵԿ նախագահ 04/11/2024 12:30 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ 04/11/2024 12:29 Նոյեմբերի 1-3-ի վճարումների արդյունքներով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ 04/11/2024 12:25 Դատարանը մերժել է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքը վերսկսելու միջնորդությունը, իսկ ԱՆ-ի որևէ միջամտություն արգելված է. Սունդուկյան թատրոնի տնօրեն (Տեսանյութ) 04/11/2024 12:18 Ցանկանում ենք հանդիպել ՀՊԼ ակումբների ղեկավարների հետ, հարցեր ունենք. FAF-ի հայտարարությունը 04/11/2024 12:07 Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի վերազինման համար ծախսվել է 1 միլիարդ դրամից ավելի. Ռուստամ Բադասյան 04/11/2024 12:03 Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի առարկությունների նիստերին 04/11/2024 11:53 Շատ լավ միջոցառում է, լավ գաղափար է. ՊԵԿ նախագահը՝ գործարարների ու Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասին 04/11/2024 11:47 «Միկա» մարզահամալիրում սպորտի միջոցով համախմբման ու միասնության հերթական տոնն էր (Տեսանյութ) 04/11/2024 11:39 Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը 04/11/2024 11:32 Հայ ծանրորդները 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում 04/11/2024 11:27 Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր 04/11/2024 11:16 Ադրբեջանը «շպագատ է իջել» և պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու նորից կանգնել. Դանիելյան 04/11/2024 11:09 Ամրագրվում են ադրբեջանական հայատյաց քաղաքականության փաստերը․ աշխարհին պետք է ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ 04/11/2024 10:58 Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրն է այսօր 04/11/2024 10:55 Երևանի քաղաքապետարանը փնտրում է ավտոբուսների վարորդների՝ 420 հազար դրամ աշխատավարձով (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը