26/09/2023 20:22
Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է, վիրավորներից 13-ամյա տղայի առողջական վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա․ Ավանեսյան
Այս պահի դրությամբ Ստեփանակերտում պայթյունից տուժած և Հայաստան տեղափոխված 67 անձ է գտնվում ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում և ստանում է համապատասխան բուժօգնություն, քիչ առաջ հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պացիենտների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ երկու օր առաջ Արցախից Հայաստանի տարբեր ԲԿ-ներ տեղափոխված 23 վիրավորները ևս շարունակում են բուժօգնություն ստանալ, արվել են նաև վիրահատություններ։
«Ուրախությամբ արձանագրենք, որ 13 տարեկան տղայի առողջական վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա»,- փաստեց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ Արցախից Հայաստան տարհանման պրոցեսը շարունակվում է, շտապ օգնության մեքենաներով Հայաստան են տեղափոխում ինչպես Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժածներին, այնպես էլ վիրավորների։