ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

26/09/2023 17:14

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ


Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:

«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:27 Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները Այսօր, 18:15 Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում Բաքվից մեր գերիների վերադարձի համար, րոպե առաջ կանենք. Փաշինյան Այսօր, 18:05 Միրզոյանը հույս ունի, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի ձեռքբերումներ կլինեն․ (Տեսանյութ) Այսօր, 17:54 «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Փաշինյանը խոսեց ԲՐԻԿՍ-ին մասնակցելու շարժառիթների մասին Այսօր, 17:42 «3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ չէ, այդպիսի առաջարկ չկա. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 17:35 Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում այնքան անվտանգ չի եղել, որքան այսօր է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 17:25 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը»․ վարժանք են անցկացնելու Իջևանի Ենոքավան բնակավայրում Այսօր, 17:12 Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան Այսօր, 17:06 «Ձեր խմբակցության կողքերը լավ նայեք, կարող ա գտնեք». Պապոյանը՝ ոսկի վերաարտահանող ընկերությունների իրական սեփականատերերի մասին (Տեսանյութ) Այսօր, 16:48 Այս նուռն առանձնահատուկ է, այն մի քանի ճյուղով 2010-ին բերեցի Արցախի պատմական Տիգրանակերտից. Մանուկյան Այսօր, 16:41 Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Այսօր, 16:32 Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ Այսօր, 16:23 ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Մոլդովա՝ դիտարկելու նախագահական ընտրություններն ու հանրաքվեն Այսօր, 16:21 Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին Վիգեն Քոչարյանը և Հայկ Գրիգորյանը Այսօր, 16:09 Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը․ Զաքարյան Այսօր, 15:56 Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Այսօր, 15:48 «Միսս Տիեզերք»-ից պարզաբանել են՝ ինչու Իրինա Զախարովան չի կարող մրցույթում Հայաստանը ներկայացնել և կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին Այսօր, 15:41 Անձրևը 4-րդ հարկից հասել է 2-րդ հարկ․ պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. Կոնսերվատորիայից հայտարարություն են տարածել Այսօր, 15:32 Իրանի նախագահը ԲՐԻԿՍ-ին առաջարկել է էներգակիրների տարանցման համար նոր ցանց ստեղծել Այսօր, 15:18 Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ Այսօր, 15:17 Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակվել են 2025-ի հունվարի 26-ին Այսօր, 15:09 ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան Այսօր, 14:53 Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել Այսօր, 14:41 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու», «վաղը թիկնազորը, եթե չլինի, մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու կոչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հորդորեց չսպառնալ (Տեսանյութ) Այսօր, 14:19 Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներով Այսօր, 14:07 «Ներողություն խնդրեք, հակառակ դեպքում՝ փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «կխնդրեմ չլքեք դահլիճը» (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացին Այսօր, 13:46 Մոպեդների մասնակցությամբ պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին Այսօր, 13:42 «Հաղթանակ» զբոսայգում չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել Այսօր, 13:41 Օկուպացված Արցախում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել Այսօր, 13:37 ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 13:29 Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Այսօր, 13:26 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 13:23 Բարձր ստանդարտներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը. Կոնջորյանը՝ Արդարադատության նախարարի փնտրտուքների մասին Այսօր, 13:19 Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Կոնջորյան Այսօր, 13:04 Ավետ Պողոսյանն ընտրվեց ՀՌՀ անդամ Այսօր, 13:02 Ադրբեջանը ՀՀ-ից ճանապարհ ուզելով և ինչ-որ բան պարտադրել փորձելով` սերմանում է այն ռեևանշիզմը, ինչն այսօր հայ ժողովրդի մեջ չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:56 Դիլիջանի մի շարք հասցեներում հոկտեմբերի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 12:50 Մեր դիրքորոշումը բազմիցս ասել եմ, թե հետագայում ինչ կլինի՝ չեմ ուզում կանխատեսել, ուլտիմատումներով խոսել և բացառումներ անել. Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխության հավանականության մասին (Տեսանյութ) Այսօր, 12:47 Պուտինի նախագահությամբ Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը Այսօր, 12:44 Սուրեն Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները Այսօր, 12:42 Արարատյան դաշտում այս գիշեր բացասական ջերմաստիճան կգրանցվի Այսօր, 12:40 Գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիր կնքնելն է, որից հետո մեր հարևանների հետ առևտուր ենք անելու, փոխայցեր են լինելու և բոլոր հարցերը լուծվելու են. Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ զորամիավորումների կոորդինատներ տամ հա՞, լո՞ւրջ եք ասում. Ալեն Սիմոնյանը կրկնեց՝ սահմանին ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ Ադրբեջանը (Տեսանյութ) Այսօր, 12:24 ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան Այսօր, 12:13 Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 12:12 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Այսօր, 12:08 Ռեկորդակիր «Տոյոտա Քեմրի»-ի նոր մոդելը պատրաստ է նոր նվաճումների. կայացավ Էլեգանտ, հուսալի ու գերհարմարավետ «Քեմրի»-ի շնորհանդեսը (Տեսանյութ, Լուսանկարներ) Այսօր, 12:01 Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը Այսօր, 11:56 Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ Այսօր, 11:54 Պարտք-ՀՆԱ հարաբերակացության ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին. Ֆինանսների նախարար Այսօր, 11:43 Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար. ԱՆ Այսօր, 11:36 Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը Այսօր, 11:31 Պարեկային ծառայության գործարկումից ի վեր կայացվել և արձանագրվել է 1 մլն․ 673 հազար իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 հազար որոշում. ՆԳ փոխնախարար Այսօր, 11:22 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք Այսօր, 11:11 Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին Այսօր, 11:03 Կասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը Այսօր, 11:01 «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը Այսօր, 10:55 Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը Այսօր, 10:48 Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումն իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ Այսօր, 10:43 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան Այսօր, 10:39 Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով Այսօր, 10:35 ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը (Տեսանյութ) Այսօր, 10:25 Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը՝ Բաքվում կայանալիք կլիմայի գագաթնաժողովի համար Այսօր, 10:17 Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:16 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:11 Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:04 Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում Այսօր, 10:01 ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբայրն այլևս կապ չունի՞ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ Այսօր, 09:54 «Հրապարակ». Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչվել Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանը Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Անգրագիտության մակարդակը համատարած է դարձել Հայաստանում Այսօր, 09:41 «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին Այսօր, 09:39 «Հրապարակ». Բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Հերթը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է Այսօր, 09:34 «Հրապարակ». Գորիսի ոստիկանապետ «Բիչոկի» գլխին մութ ամպեր են կուտակվել 22/10/2024 23:00 Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն 22/10/2024 22:35 Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելվի 22/10/2024 22:19 «Օսկար» փոթորկի հետևանքով 6 մարդ է զոհվել Կուբայում 22/10/2024 22:02 Սյունիքում ձյուն է տեղում, Կապան-Սիսիան ճանապարհը փակ է բեռնատարների համար 22/10/2024 21:45 Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն 22/10/2024 21:22 Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 22/10/2024 21:12 Օրթոստատիկ հիպոտենզիա․ Պատճառները 22/10/2024 20:53 Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեային և Ուկրաինային անվանել է «ԱՄՆ-ում բուծված անդաստիարակ շներ» 22/10/2024 20:34 «Ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը, որը վերջ կդնի դարավոր հակամարտությանը»․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին 22/10/2024 20:18 ԵՄ դեսպանը հայտարարել է՝ Վրաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել 22/10/2024 19:56 Գանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ հայրենի Արցախ վերադարձի մաղթանքով ու հավատով 22/10/2024 19:37 Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում (Տեսանյութ) 22/10/2024 19:21 Քարփենթերը Փաշինյանին նամակ է փոխանցել Բայդենից 22/10/2024 19:12 «Քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»․ ԱԽ գրասենյակը՝ Գրիգորյան-Քարփենթեր հանդիպման մասին 22/10/2024 18:55 Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, և մարդկանց թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են․ Արցախի ՄԻՊ 22/10/2024 18:41 Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն․ «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է վայր դնել մանդատները 22/10/2024 18:26 Միրզոյանը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրենի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 22/10/2024 18:14 Վենդետայի չհաջողված փորձ՝ Աշտարակում 22/10/2024 18:00 35 և 31 տարեկան օտարեկրացիները թմրամիջոց են իրացրել Երևանում․ հայտնաբերվել է մի քանի տասնյակ փաթեթ 22/10/2024 17:47 Վեհափառ Հայրապետը հորդորել է եկեղեցականներին հետամուտ լինել ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը 22/10/2024 17:34 Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային. Մամիջանյան 22/10/2024 17:25 Ուկրաինայում քննադատել են Գուտերեշին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար 22/10/2024 17:11 Վթար Այգավան գյուղի կամրջի մոտ․ տուժել են ուղևորները

Տվյալ բաժնի վերջին նյութերը