26/09/2023 15:46
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր
ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար, այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։
Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։
Նա ասաց, թե Սյունիքում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում իրենց ընտանիքի անդամները։
«Այս աջակցությունը կօգտագործվի նաև աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը»,- նշեց ԱՄՆ պաշտոնյան։
Փաուերը նշեց, որ կան առանց ծնողների ուղեկցությամբ Հայաստան ժամանած մեծ թվով երեխաներ, խիստ անհրաժեշտ է, որ նրանք հնարավորինս շուտ կարողանան գտնել իրենց ընտանիքներին։