26/09/2023 11:49
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 290 մարդ, 7 մարդ մահացել է, 13 չճանաչված մարմին կա, տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել են դեպի Ստեփանակերտ։