26/09/2023 15:26
Կլինի՞ լայնածավալ պատերազմ. ախորժակն ուտելիս է բացվում է, թվում է՝ անգամ Ադրբեջանը չգիտի՝ որքան հեռու կգնան. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
Այս պահին էթնիկ զտման գործընթաց է Արցախում, հաջորդիվ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի օրակարգն է։ Ասել, որ Հայաստանն ի տարբերություն Արցախի, մարտահրավերներից խուսափելու է, որովհետև միջազգայնորեն ճանաչված պետություն է, միամտություն է, ապացույցն, իհարկե, Ուկրաինայում տեղի ունեցողն է։ Հավատալ Արևմտյան երկրների բանավոր, գրավոր երաշխիքներին, միամտություն է. ի վերջո, գերտերությունները օգնում են նրանց, որոնք նախ իրենք են հակված դրան, «Հատուկ կարծիք» հաղորդմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը։
«Իշխանությունը պնդում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800-ը պաշտպանելու թեզը, բայց հարցն այն է, որ այդ 29 800-ն էլ արդեն չկա, Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքներ, դրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են։ Հետևաբար՝ Արբեջանը կամ պատրաստվում է պատերազմի, կամ այդ դիրքերն օկուպացնելն օգտագործում է որպես պատերազմի սպառնալիքի գործիք։
Այս պայմաններում խաղաղության պայմանագրի կնքումը կնշանակի՞ խաղաղության հաստատում, մեծ հարց է. չեմ համարում, որ պայմանագիրը կհանգեցնի խաղաղության։ Պետք է շարունակ աշխատել կամ սկսել աշխատել։ Փրկիչներ փնտրելու փոխարեն պետք է հնարավոր դաշնակիցների հետ գործակցել, այս տեսակ ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն համակարգված քաղաքականություն վարելով, և ոչ երազանքներով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։