26/09/2023 17:29
Մինչև երեկո փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց Հայաստան․ Ավանեսյան (Տեսանյութ)
Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» ուղղաթիռներով Ստեփանակերտից տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
«Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասել է նա։