26/09/2023 22:26
Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջանցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով Հայաստանում է, Հանրային հեռուստաընկերության եթերում պատմեց՝ ինչպես է տեղափոխվել Արցախից Երևան։
«Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներին տեղափոխեցին Ստեփանակերտ, այնուհետև Երևան։ Հենց էդ կոլոննայի հետ ես ինքս էլ եմ շարժվել դեպի Երևան։ Եկել ենք նորմալ, մեծ խցանումներով, բանով անցել»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է իրեն հաջողվել ադրբեջանցիների կողքից անվնաս անցնել ու տեղափոխվել Հայաստան, Սամվել Բաբայանը պատասխանեց՝ «բոլորի նման»։
«Ես եկել եմ բոլոր քաղաքացիների նման։ Մեքենայից իջել եմ, բարևել կանգնած ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, մի ոստիկան էլ էր կանգնած, նրան էլ բարևել եմ, նստել եմ մեքենան, շարժվել։ Սկաներով երբ մեքենան անցնում է, դրանից հետո նստել ու անցել եմ», -ասաց Սամվել Բաբայանը։