26/09/2023 20:10
Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ, 2850 բռնի տեղահանվածների կեցության հարցը լուծվել է․ Բաղդասարյան
Արցախից տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց՝ բռնի տեղահանված 2850 քաղաքացիների կեցության հարց է լուծվել։
«Գորիսում 615 անձի կեցության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։
Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, Տավուշում՝ 268։
Այսպիսով, պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձանց կեցության հարցը»,- ասաց Բաղդասարյանը։
Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ։