26/09/2023 15:19
Արցախում հիմա էթնիկ զտման, գետտոյից կոնցլագերի վերածման գործընթաց է. Ալեքսանդ Իսկանդարյան (Տեսանյութ)
Իրավիճակը ծայրահեղ ծանր է, Հայաստանն այնպիսի մարտահրավերների առջև է, որ գուցե 1993-1994 թվականներին այդքան ծանր չի եղել։ Այն, ինչ կատարվում է՝ ուղիղ հետևանքն է 2020 թվականի պատերազմի, պարտության։ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի։ Այդ քաղաքականությունն առավել հնարավոր դարձավ ռուս-ուկրաինական հակամարտության՝ Արևուտքի և Ռուսաստանի հարաբերությունների խիստ վատթարացման պայմաններում, «Հատուկ կարծիք» հաղորդմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը։
«Հայաստանն, իհարկե, կարող էր երեք տարվա ընթացքում տարբեր ուղղություններով աշխատանք տանել, կկանխե՞ր այդ աշխատանքն այս աղետը, չեմ կարող ասել, բայց աշխատել պետք էր։ Ադրբեջանը սրան պատրաստվել է տարիներով, խիստ հետևողականորեն։ Ղարաբաղում հիմա դեպորտացիայի, էթնիկ զտման գործընթաց է, գետտոյից կոնցլագերի վերածման գործընթաց։ Տեսանյութեր են տարածվում, Արցախից դուրս եկող քաղաքացիների ավտոբուսներ են ներխուժում զինված ադրբեջանցիներն ու մարդկանց հարցնում՝ ձեր կամքո՞վ եք չէ՞ լքում Ղարաբաղը։ Եթե անգամ 5-10 հազար մարդ մնա Արցախում, մեկ է՝ տեղի ունեցածն էթնիկ զտում է», - ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։