26/09/2023 08:53
ՄԱԿ-ն օգնություն կցուցաբերի ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց, եթե նրանց հասանելիություն ապահովվի
ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար կարիքների գնահատում իրականացնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
ՄԱԿ-ն օգնություն կցուցաբերի ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց, եթե նրանց հասանելիություն ապահովվի: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը:
«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Եթե ՄԱԿ-ին հասանելիություն ապահովվի, մենք պատրաստ կլինենք հումանիտար կարիքների գնահատում կատարել և իրավիճակից տուժած անձանց օգնություն ցուցաբերել: Մենք ներկայացուցիչներ ունենք թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Նրանք պատրաստ են աջակցել օգնության ցանկացած ջանքի, եթե նման հնարավորություն տրվի»,- ասել է նա: