26/09/2023 17:44
Ռազմական բժիշկ Սթիվ Ջեֆերիին հրավիրել են Հայաստան՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու
Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ Արցախում տեղի ունեցած պայթյունից տուժածներին հայ այրվածքաբանների հետ անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշվում է, որ Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր Սթիվ Ջեֆերին ու նրա խումբը 44-օրյա պատերազմի օրերին ևս Հայաստանում էին և տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացրել են տարբեր բարդությունների վիրահատություններ: