26/09/2023 15:42
Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Ռուսաստանը խիստ դյուրագրգիռ է արձագանքում հետխորհրդային երկրներում ցանկացած գործընթացի. Իսկանդարյան (Տեսանյութ)
2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրողությունները հակառուսական տրամադրություններ առաջացրին, հիմա նկատելի է այդ տրամադրությունների աճ՝ ինչպես հանրության շրջանում, այնպես էլ էլիտայի, «Հատուկ կարծիք» հաղորդմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Ռուսաստանը խիստ դյուրագրգիռ է արձագանքում հետխորհրդային երկրներում ցանկացած գործընթացի։ Եվ ռուս պաշտոնյաների՝ դիցուք Մարիա Զախարովայի կոշտ արձագանքը այդ մասին է վկայում։
Այնուամենայնիվ, եթե միայն քաղաքական մակարդակում դիտարկենք հայ-ռուսական հարաբերություններում դեռ ոչինչ չի եղել, Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, բայց եթե ինֆորմացիոն դաշտը դիտարկենք՝ սպասվում է հարաբերությունների վատթարացում, ինչը կարող է ազդել տնտեսական, անվտանգային, տարատեսակ հարցերին։ Այդուհանդերձ, ի՞նչ է սպավում, պայմանավորված է նրանով, թե որքան հեռուն կգնան Հայաստանում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։