26/09/2023 21:39
Արցախի մեր հայրենակիցները դժոխքի միջով են անցել և անցնում․ Սիրուշո
Բացի օրեցօր ավելացող ավերածություններից ու կորուստներից, չափազանց անհանգստացնող է այն ատելությունը, որ փորձում են տարածել հայաստանցի և արցախցի տարանջատումներով, գրել է երգչուհի Սիրուշոն՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը։
«Հուսով եմ՝ գրկաբաց կկարողանանք դիմավորել և ընդունել մեր հայրենակիցներին՝ գիտակցելով, որ դժոխքի միջով են անցել և անցնում։ Կկարողանանք տուն դառնալ իրենց համար։
Գորիսեցի, գյումրեցի, երևանցի՝ մեկ ենք բոլորս ու բոլորս՝ հայ։
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հարցնում ու անհանգստանում են. Լևոնը պինդ տղա է, ու մեր ընտանիքն էլ գիտակից է և ուժեղ. պատերազմով ենք անցել, սա էլ կանցնենք»,- ընդգծել է Սիրուշոն։