26/09/2023 12:05
Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու՝ տեղում քայլեր ձեռնարկելու համար. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի այցի հիմնական նպատակը Սյունիք հումանիտար օգնությունն է և փորձել այս իրավիճակի լուծումները գտնել տեղում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գորիսում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին։
Հովհաննիսյանի խոսքով՝ Սամանտա Փաուերը ՀՀ-ից կմեկնի Բաքու՝ տեղում քայլեր ձեռնարկելու համար։