26/09/2023 10:57
Այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա․ ԱՆ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:
Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:
Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:
[email protected], հեռախոս` 060808003/1505
Շնորհակալություն պատրաստակամության համար», - նշված է հաղորդագրությունում: