26/09/2023 14:24
ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի արդեն Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում է․ 4 հոգի վերակենդանացման բաժանմունքում է․ Լուսանկարներ
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:
Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: