26/09/2023 08:42
ՌԴ-ն մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը․ կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից. դեսպան
Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին, այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպի խոսնակի՝ ավելի վաղ արված հայտարարություններին այն մասին, թե ՌԴ-ն անվտանգության ոլորտում Հայաստանի հուսալի գործընկերը չէ, փոխանցում է ТАСС-ը․
«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրն է ոչ թե կարգավորել իրավիճակը և Անդրկովկասին խաղաղ զարգացում ապահովել, այլ ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին և միտումնավոր ապակայունացնել եվրասիական տարածքը ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու համար։
Մոսկվան եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը և ձգտում է եղբայրական երկրին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- նշել է Անատոլի Անտոնովը։