26/09/2023 14:15
Սա էթնիկ զտումների դասական դեպք է․ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ Մարուքյան
Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է, նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հարցին։ Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ արարքի համար։
«Հայաստան են հոսում Լեռնային Ղարաբաղը լքած փախստականներ տեղափոխող մեքենաների գետեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում», գրել է նա X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում։