26/09/2023 11:46
Պիտի արթնացնենք յուրաքանչյուրիս մեջ քնած առյուծին. 44-օրյա պատերազմի մասնակից
44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանը դիմել է հայ ազգին։
«Բարև, սիրելի հայ ազգ: Ես Սերգեյ Սոկրատի Համբարձումյանն եմ, արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից տղերքից մեկն եմ: Ստացել եմ ծանր վիրավորում, ապավինել եմ Աստծուն, հիմա վիճակս լավ է, քայլում եմ, խոսում եմ:
Կուզեի իմ ու իմ հերոս ընկերների անունից դիմել ազգիս: Սիրելի հայեր, ներկայիս ստեղծված իրավիճակում մեր տառապանքը և մտահոգությունն ապագայի հանդեպ մի քանի անգամ բազմապատկվել է, բայց ես իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ հիմա, ավելի քան երբևէ, պետք է պինդ մնանք, հիշենք մեր պապերին, մեր հերոսներին և, ի վերջո, արթնացնենք յուրաքանչյուրիս մեջ քնած առյուծին:
Չնայած իրավիճակի բարդությանը՝ պետք է կրկնակի ուժ գտնենք մեր մեջ՝ հանուն մեր զոհված եղբայրների: Ուժեղ մնանք և գիտակցենք, որ պետք ենք ապագա սերնդին, մայրերին, կանանց, անկոտրում պետք է լինենք, եղբայրնե՛ր: Չէ՞ որ մեր ազգը սովոր է արտասվել, հետո հաղթանակած ժպտալ: Պինդ եղեք, գիտեմ՝ ինչ դժվար ա, բայց հանուն մեր տղերքի, որ իրենց կյանքը նվիրեցին, պայքարեցին մեր ապագայի համար, նրանց հուսախաբ չանենք: Առա՛ջ, դեպի ապագա»,- նշել է Սերգեյ Համբարձումյանը։