26/09/2023 09:42
«Հրապարակ». Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ-ի դեմ նոր ոտնձգությունների սպառնալիքներ են տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ շրջանակներ Արցախի վերջնական կորստից թեթևացած շունչ են քաշում՝ հավատալով իշխանական պրոպագանդային, թե «Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրեն», թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ-ի դեմ նոր ոտնձգությունների սպառնալիքներ են տարածում։
Գրում են, որ Էրդողանը կարևոր հայտարարություններ կանի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում էր «Զանգեզուրի միջանցքի» բացում, սակայն 3 տարի անց դեռ չի բացվել: Եթե այն բացվի, ուղիղ ցամաքային կապ կապահովի ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ամրապնդելով թյուրքական աշխարհի հաղորդակցությունը»։