26/09/2023 21:29
ժամը 20:00 դրությամբ Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 28 120 անձ
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է, տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ 3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիքում՝ 1 305, Վայոց ձորում՝ 700, Գեղարքունիքում՝ 833, Տավուշում՝ 268, Արմավիրում՝ 147 անձ: