26/09/2023 19:38
Ֆրանսիան ու Շվեդիան մարդասիրական օգնություն կուղարկեն Արցախից տեղահանվածների կարիքների համար
Ֆրանսիան ու Շվեդիան հայտարարել են մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։
«Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ևս X-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով․
«Մոտակա ժամերին Երևան կուղարկվեն սարքավարումներ՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»։