27/09/2023 17:41
Արմեն Աշոտյանի գործով քննությունը վերաքննիչ դատարանում ավարտվեց, որոշումը կհրապարակվի վաղը
Արմեն Աշոտյանի գործով քննությունը վերաքննիչ դատարանում ավարտվեց, վաղը ժամը 11։00-ին նշանակվել է որոշման հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով, սակայն, մի հանգամանք կա, որից ելնելով՝ ինքը չի կարծում, որ Արմեն Աշոտյանին ազատ կարձակեն․ դատախազն այս ընթացքում Արմեն Աշոտյանի գործը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան, ինչն էլ, ըստ Աթանեսյանի, կարող է ազդեցություն ունենալ ՀՀ վերաքննիչ դատարանի վաղվա որոշման վրա։
«Ճիշտ է, որոշում չկա, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար չէ, արագ կապահովեն այդ որոշումը։ Եթե այդ որոշումը լինի, Վերաքննիչ դատարանը պարզապես իրավասու չի լինի Արմեն Աշոտըյանին ազատ արձակել, միջնորդությունը քննել՝ ըստ էության»,- ասաց Աթանեսյանը։