27/09/2023 10:15
123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին (Տեսանյութ, Լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի 3-րդ տարին:
Պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող 412 ընտանիք է ապրում:
Բազմազավակ ընտանիքներից յուրաքանչյուրին բարերար Կարեն Վարդանյանը որպես ֆինանսական աջակցություն միանվագ տրամադրել է 300 հազարական դրամ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 123 մլն դրամ: