27/09/2023 19:23
Ժամը 19:00-ի դրությամբ Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ Առողջապահության նախարարություն
Ժամը 19:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:
Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները»,- նշված է հաղորդագրությունում: