27/09/2023 20:11
Նուբար Աֆեյանը կոչ է արել պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ։
«Իմ վաղեմի գործընկերոջն ու ընկերոջը ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,– X–ի իր միկրոբլոգում գրել է Նուբար Աֆեյանը։
Նա կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի և հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը և միջազգային համաձայնագրերի իրավացիությանը:
«Երես մի թեքեք այս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է», - գրել է Նուբար Աֆեյանը։