27/09/2023 12:33
Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում ՀՀ. Նազելի Բաղդասարյան
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ուենցած պայթյունի հետևանքով ՀՀ է տեղափոխվել 237 բուժառու, որից 142-ը տեղափոխվել է ուղղաթիռով, իսկ 95-ը՝ շտապօգնության մեքենաներով։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում.«Նրանից որոշները այս պահին բուժում են ստանում հիվանդանոցներում, որոշները դուրս են գրվել։ Այդ տվյալները կներկայացնենք հաջորդիվ»։