27/09/2023 14:31
Սա ոչ ոքի սեփականությունը չի. Գագիկ Մելքոնյանը՝ Եռաբլուրի մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու իշխանական խմբակցության պատգամավորները չեն այցելել «Եռաբլուր»՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու։
«Մի քանի օր առաջ մեր պատգամավորներից եկան այստեղ, նրանց ծեծեցին ու չթողեցին այստեղ մտնել։ Դա ո՞նց կբացատրեք։ Ոչ ոք չի վախենում գալ «Եռաբլուր»։ Սա ոչ-ոքի սեփականությունը չի, մեր հերոսներն են այստեղ ամփոփված և ամեն մեկը պարտավոր է գալ այստեղ։ Ոչ-ոք իրավունք չունի որևէ մեկին արգելելու այստեղ գալ։ Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ չի կարելի նմանատիպ ակցիաներ անցկացնել»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։