27/09/2023 15:48
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պայթյունի առնչությամբ
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավորվել են։
Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։