27/09/2023 12:53
Սամվել Բաբայանը ճիշտ է ասում, եթե Արցախը հանձնել են, պետք է դատվեն. Մովսես Հակոբյան
Ճիշտ է ասում Սամվել Բաբայանը, եթե Արցախը հանձնել են, պետք է դատվեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ Սամվել Բաբայանի արված հայտարարությունը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ դո՞ւք էլ եք կարծում, որ Արցախը հանձնել են՝ Հակոբյանը պատասխանեց՝ «ո՛չ այդպես չեմ կարծում, բայց եթե պարզվի նման բան կա, թող պատասխան տան»։
Հարցին՝ ՊԲ-ն կարո՞ղ էր պայքարել երկար, որ բանակը զինաթափելու Ադրբեջանի պահանջին չհամաձայնվեին՝ Հակոբյանը պատասխանեց․
«Ինձ նման հարցեր մի տվեք, ես տեղյակ չեմ, արդեն երեք տարի է՝ բանակում չեմ, օդից կարծիքներ չեն կարող հայտնել։ Ինչ վերաբերում է ամբողջ զինտեխնիկան Ադրբեջանին հանձնելուն, ապա դա քաղաքական որոշում է եղել, ես չեմ մեկնաբանում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։