27/09/2023 15:01
«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները
«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 2-8-ը՝ Երևանում, չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները. պահպանվել են միայն կրթական ծրագրերը:
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք չեղարկում ենք High Fest-ի որոշ միջոցառումներ։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին, հովանավորներին, հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին և հավատում ենք, որ արվեստը կշարունակի ծառայել որպես ոգեշնչման և լույսի աղբյուր մեր կյանքում»,- ասվում է հաղորդագրությունում։