27/09/2023 00:03
Ֆրանսիան Հայաստանի Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կոլոննա
Ֆրանսիան նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել, Սենատում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով հյուպատոսություն կբացենք»,– ասել է Կատրին Կոլոննան։