Չենք կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո

27/09/2023 13:13

Չենք կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո


Արդեն մի քանի օր է, ինչ Գորիսի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, տեղական մարմինները, «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն ու բազմաթիվ կամավորականներ ջանք չեն խնայում, որպեսզի հոգան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքները։

Ինչպես Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կոորդինացիոն կենտրոնում հաշվառվում են, նրանց առաջարկվում են կեցավայրի տարբերակներ: Մարդկանց տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, տաք ծածկոցներ, անվասայլակներ: Առողջական խնդիրներ ունեցողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:

Այս օրերին կոորդինացիոն կենտրոնում են տարբեր երկրներից ժամանած լրագրողներ։ Ամիսներ շարունակ ԼՂ անօրինական շրջափակման մասին լռող արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն այսօր փորձում են ներկայացնել իրավիճակը Գորիսից, վավերագրել կատարվողն ու միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ծավալվող հումանիտար աղետի վրա։

Բռնի տեղահանված արցախահայերին օգնություն են ցուցաբերում նաև գորիսեցիները: Բազմաթիվ տների առջև տեղադրված են սեղաններ: Արցախահայերին առաջարկում են տաք սնունդ՝ առաջնահերթ հոգածություն ցուցաբերելով երեխաներին, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շատ հաճախ չեն ցանկանում լուսանկարվել, նախընտրում են հաղորդակցվել և զրուցել առանց տեսախցիկների։ Նրանք հատկապես տհաճությամբ են հիշում, թե ինչպես են Հաքարիի անօրինական անցակետում ադրբեջանցիները տեսանկարահանում և լուսանկարահանում բոլորին։

Ստեփանակերտի բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Ելենա Միրզոյանի ամուսինը 44-օրյա պատերազմի ժամանակ որպես կամավորական կռվել ու զոհվել էր Մարտունիում: Երբ այս սեպտեմբերին Ստեփանակերտում հնչեցին առաջին հրետակոծությունները, Ելենան գտնվում էր աշխատավայրում՝ մաշկավեներոլոգիական դիսպանսերում: Նա պատմում է, թե ինչպես է ահաբեկված շտապել տուն՝ փորձելով գտնել դպրոցական երեխաներին, սակայն բջջային կապն արդեն հասանելի չի եղել:

«Բարեբախտաբար, երեխաներս դպրոցից եկան տուն, և մենք իջանք ապաստարան, որտեղ քաոսային իրավիճակ էր: Բոլորն ահաբեկված արտասվում էին՝ վախենալով հնարավոր պայթյուններից: Փորձում էինք հանգստացնել երեխաներին»,- պատմեց Ելենան՝ նկատելով, որ ապրելու պայմաններն իսկապես ահավոր էին դարձել, ուստի երբ հրադադարից հետո հնարավորություն եղավ գալ Հայաստան, նրանք հարևաններով որոշում կայացրին տեղափոխվել։ «Տեղահանվում էին նաև Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակիչները: Ցուրտ եղանակի պայմաններում նրանք պարզապես ապրելու տեղ չունեին»,- հիշում է նա։

Ինչպես այս օրերին Լեռնային Ղարաբաղից բոլոր տեղափոխվողներին՝ Ելենային ևս Գորիսի կոորդինացիոն կենտրոնում կեցավայրի մի քանի տարբերակ են առաջարկել։ Թե ուր կտեղափոխվի, դեռևս չի որոշել։  

Բռնի տեղահանվածներից Կ.Կ.-ն 11 տարի ծառայել է ԼՂ պաշտպանության բանակում։  Երբ սկսվեց ադրբեջանական ագրեսիան, նա զինակից ընկերների հետ իրականացնում էր մարտական հերթապահություն՝ պաշտպանելով Շոշ և Մաճկալաշեն գյուղերը: Նրա կինը նորածին երեխայի հետ գտնվում էր Մարտունիում, որտեղ չկար ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջեռուցում:

«Մեր նորածին երեխային լողացնելու համար ջուր տաքացնելու հնարավորություն չունեինք: Քաղաքից տարհանվում էին նաև բուժաշխատողները, դեղատներում նույնիսկ ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցներ չկային: Սնունդ հայթայթելը դարձել էր գրեթե անհնար: Ապրելու տարրական պայմաններն իսպառ բացակայում էին»,- ասաց մեր զրուցակիցը, ով ևս դեռ չի որոշել, թե ընտրելու է պետության կողմից իրենց առաջարկվող կեցավայրի տարբերակը, թե գնալու է Մասիս քաղաքում բնակվող բարեկամների մոտ:

Պատմաբան, սոցիոլոգ Իշխան Դանիելյանը Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից է: Նրան համագյուղացիների հետ տառացիորեն հանել են հրետակոծությունների տակից: Տարհանումն արդյունավետորեն իրականացրել է գյուղապետարանը՝ ռուս խաղաղապահների օգնությամբ: Դանիելյանի հարազատների ու բարեկամների քառասուն հոգանոց խումբը Հայաստան է հասել՝ տեղավորվելով բեռնատարի թափքում, վերցնելով առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Ադրբեջանական ագրեսիայից առաջ Մեծ Շենում բնակվում էր ավելի քան 250 բնակիչ: Հրադադարի հաստատումից հետո բոլորն էլ որոշել են տեղափոխվել Հայաստան:

«Ես Սոցիոլոգների ռուսական միության և միջազգային ասոցիացիայի անդամ եմ, գործընկերներիս հանգամանորեն ներկայացրել եմ ԼՂ-ում տիրող իրավիճակը: Նրանք երևակայել չեն կարող, թե ինչպիսի վայրագություն է տեղի ունենում մեզ հետ: Վերադառնալու մասին չենք մտածում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վերջնականապես իրեն ենթարկել Արցախը, իսկ մենք չենք կարող ապրել ադրբեջանական գերիշխանության պայմաններում: Հույս ունեմ, որ այստեղ կօգտագործվի արցախահայերի ներուժը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, քանի որ արցախահայերը կարողանում են արդյունավետորեն ինտեգրվել հայաստանյան հասարակությունում»,- նշեց Դանիելյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան 09/01/2025 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ 09/01/2025 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն 09/01/2025 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է 09/01/2025 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» 09/01/2025 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը 09/01/2025 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն 09/01/2025 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է 09/01/2025 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա 09/01/2025 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 09/01/2025 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան 09/01/2025 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է 09/01/2025 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 09/01/2025 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը 09/01/2025 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը 09/01/2025 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար