27/09/2023 18:14
Հայաստանից բժշկական անձնակազմ չի եկել, շտապ օգնության մեքենաներ են եկել, որոնք տուժածների տարհանում են կատարել․ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի բժիշկ
«Այս պահի դրությամբ վերջին վիրավորներին և այրվածներին ենք փորձում տարհանել», «Հրապարակ»-ին ասել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի բժիշկ Մարատ Հարությունյանը ։
«Բոլոր աստիճանների այրվածքներ ստացած հիվանդներ ունեինք, շատ են ծանր վիճակում գտնվող, ահագին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող այրվածք ստացած հիվանդներ ունենք։ Տարհանման վերջին փուլն է՝ տեղափոխելու են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններ»,-ասել է բժիշկը։
Հարցին՝ արդյոք Արցախ ժամանած հայաստանցի բժիշկների թիմը կարողացե՞լ է օգնել իրենց` դեղամիջոցներ ու այլ պարագաներ բերել, նա պատասխանել է.
«Որևիցե տեղից եկած բժշկական անձնակազմ ընդհանրապես չի եկել, որևիցե մեկ բժիշկ կամ բուժքույր կամ բժշկական անձնակազմ չի եղել։ Շտապ օգնության մեքենաներ են եկել, որոնք որ տարհանում են կատարել» ։
Մեկ այլ հարցի՝ այդ դեպքում ի՞նչ ուղղաթիռ էր ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությունը, Մարատ Հարությունյանը պատասխանել է․ «Ուղղաթիռը ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է ապահովում ու բժիշկներ են դնում մեկ-մեկ, որ ծայրահեղ ծանր, ապարատային շնչառությամբ հիվանդներին տեղափոխեն ուղղաթիռով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում