27/09/2023 15:42
«Նաիրի» ԲԿ-ն հոգեբանական աջակցություն կտրամադրի Հայաստան տեղափոխված արցախցիներին
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործող հոգեբանական ծառայությունը պատրաստ է տրամադրել առաջին հոգեբանական աջակցություն Հայաստան տեղափոխված արցախցիներին։
«Վերջին շրջանում մեծամասնության մոտ առկա է անհանգստություն, տագնապ, տխրություն՝ ընդհուպ մինչև տագնապային գրոհներ։
Ինչպե՞ս նվազեցնել տագնապայնությունն ու սթրեսը
1. Կիրառել ռելաքսացիոն տեխնիկաներ։ Դրանցից են՝ մկանային ռելաքսացիան, որովայնային շնչառությունը
2. Ցուցաբերել հանդուրժողականություն՝ անորոշության նկատմամբ։
3. Շարունակել իրականացնել ամենօրյա պարտականությունները՝ աշխատանքը, ուսումը և պլանավորել հետագա անելիքները:
4. Զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ»,- ասվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում։