27/09/2023 12:20
Արցախի ՊԲ մարտիկները կռվել են առյուծի պես. Գոհար Մելոյան
Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր։
«Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է»,- այս մասին գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները, ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են առյուծի պես։
«Սա հերքում է Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։
Փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրությանը»,- նշել է Մելոյանը։