27/09/2023 09:43
«Հրապարակ». Վեհափառն իրեն հատուկ զգուշավորությամբ որոշել է սպասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի հարձակման առաջին իսկ օրվանից տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով, որ նա ուղերձով հանդես գա, միավորի հայերին, առաջնորդի այս պայքարը: Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել։ Մենք գրել էինք նաև, որ Ազգային կոմիտեի կազմում պետք է ընդգրկվեր նաև եկեղեցու ներկայացուցիչը՝ Բագրատ կամ Արշակ սրբազանը, բայց դա պետք է որոշեր կաթողիկոսը, իսկ նա մինչ այս պահը որոշում չի կայացրել։
Մեր աղբյուրներն ասում են, որ Վեհափառն իրեն հատուկ զգուշավորությամբ որոշել է սպասել, տեսնել, թե կշեռքի նժարը որ կողմ է թեքվում. եթե փողոցի շարժումն ակտիվանա, և նկատելի լինի, որ մոտ է հաջողությունը, ինքն էլ կմիանա և իր ներկայացուցիչներին էլ պաշտոնապես կուղարկի։ Եթե ոչ, այդպես տապ արած էլ կսպասի, որ իրավիճակը հանդարտվի։ Նաև դա էր պատճառը, որ Անկախության տոնին այցելեց Եռաբլուր, սակայն ոչ մի բառ չասաց։ Իսկ երեկ եկեղեցու ներկայացուցիչներից մեկը՝ Տեր Ասողիկ Կարապետյանը, գրառում արեց, թե՝ մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք՝ անգամ եկեղեցիների զանգերը չենք հնչեցնի»։