28/09/2023 20:23
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել։
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով: Այն կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,- ասել է Սամանթա Փաուերը: