28/09/2023 23:50
Միանում եմ հայրենակիցներիս պահանջին՝ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր հայերի ձերբակալմանը։
«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան գտնելու Հայաստանում, և այդ պայմաններում կալանավորումը տագնապալի միտման է վերածվում :
Ռուբեն Վարդանյանը խաղաղության ջատագով է՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է․ «Ավրորա» նախաձեռնությունը կրթություն և առողջապահություն է ապահովում աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց համար» ,- գրել է Մխիթարյանը։