28/09/2023 14:26
Պատերազմով վախեցնելով պատերազմ են բերում. մենք չենք կարող մեզ սգալու շքեղություն թույլ տալ. Նարե Սիմոնյան (Տեսանյութ)
Շուշին կորցրի երեք տարի առաջ, մի քանի օր առաջ կորցրի Եղցահողը, նույնիսկ այդ օրը տանը չմնացի, սրբեցի արցունքներս, իջա փողոց, որովհետև կորցնում եմ նաև Երևանը։ Մենք չենք կարող մեզ սգալու շքեղություն թույլ տալ, ես երկար ողբացի Շուշիի կորուստը։ Այսքան ամիս անողոք պայքարով անցնող Արցախը մեր արժանապատվությունն է, մենք ունենք խտացված ազգային արժանապատվություն Եռաբլուրում, այն ծնողները, որ օրվա մի մասը Եռաբլուրում են, օրվա մյուս մասը փողոցում են պայքարում, մեզ ուժ են տալիս շարունակելու պայքարը, մենք չենք կարող մեզ թույլ տալ այսքան պայքարից հետո պետականությունը կորցնել, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
«Ներքին թշնամական ուժերը հանրությանը հետևողականորեն մանիպուլացնում են, այդուհանդերձ, մարդիկ հասկացել են, որ «Արցախը տանք հանգիստ ապրենք» կեղծ խոսույթը թշնամական է, և Արցախը տալով ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլ մի բան էլ մեծանում են տարածքային և մարդկային կորուստները։ Այս իշխանությունը՝ հասկանալով, որ չի կարող այլևս վերականգնել իրենց հանդեպ աջակցությունը, վստահությունը, առաջնորդվում է իշխանությունը պահելու մեկ սկզբունքով՝ հանրությանը հուսալքելով, պառակտելով։ Իրենց իշխանության մնալուն օգնում է հանրության մեջ հուսալքություն, ապատիա տարածելը, թեզը՝ թե մենք չենք կարող ոչինչ փոխել։ Այդուհանդերձ ես տեսնում եմ, որ մադրիկ հասկանում են՝ այս իշխանությունը պատերազմով վախեցնելով անընդհատ նոր պատերազմ է բերում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։