28/09/2023 12:10
Ի՞նչ է լինելու, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան (Տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը:
Լրագրողները հիմնական զեկուցող, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեցին, թե վավերացումից հետո ի՞նչ է լինելու, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան։
«Պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք, առհասարակ, կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասին, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին», - ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հարցին, թե ինչու են այդ դեպքում Ռուսաստանից սուր արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը՝ Կիրակոսյանն արձագանքեց.
«Չեմ կարող ասել, բայց եթե նույնիսկ խնդիր կա՝ լուծումներ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ»։