28/09/2023 21:31
Հայաստանն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
Սեպտեմբերի 28-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանին տեղի է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նոր անդամների ընտրությունը: 35 երկրներից բաղկացած Կառավարիչների խորհրդի կազմ են ընտրվել 11 նոր երկրներ՝ 2023-24թթ. ժամանակահատվածի համար:
Արևելաեվրոպական խմբից իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի Հանրապետությունը, Ուկրաինան և Ադրբեջանը: Հայաստանը և Ուկրաինան ընտրվել են նոր անդամներ՝ համապատասխանաբար 94 և 79 կողմ ձայներով:
Կառավարիչների խորհուրդը, գլխավոր համաժողովի հետ, հանդիսանում են ԱԷՄԳ քաղաքականության մշակման համար պատասխանատու երկու մարմինները: