28/09/2023 16:50
Դանակահարություններ՝ Երևանում․ վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաներում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդական կողմնային մակերեսի լայնակի կտրած, ծակախ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մենել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծող տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ 1 հոգի էլ «աջ ծնկահոդի առաջադրսային մակերեսի լայնակի կտրած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել։
Հիվադանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասի բացատրություն տալ։