28/09/2023 11:40
Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան
Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Չինաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հավատարիմ գործընկերներ են։ Չինաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը, իսկ երկկողմ առևտրի ծավալը շարունակում է աճել»։