28/09/2023 18:38
Քյարամյանի տեղակալը Չինաստանում «Ինտերպոլ»-ի ղեկավարի հետ է հանդիպել
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․
«Սեպտեմբերի 19-ից 21-ին ՉԺՀ Լիանյունգան քաղաքում կայացած Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի 2023թ. համաժողովի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ «Ինտերպոլ»-ի նախագահ Ահմեդ Նասեր ալ Ռաիսիի հետ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատել հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առումով «Ինտերպոլ»-ի բացառիկ դերը, այդ առումով ՀՀ իրավապահ մարմինների և «Ինտերպոլի» միջև հարաբերությունների արդյունավետությունը։
Քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և «Ինտերպոլ»-ի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև միջազգային ֆորումին առնչվող մի շարք հարցեր»։